Օմանում կկայանա արաբական երկրներում ՀՀ հավատարմագրված դեսպանների հավաք
Քաղաքական
11:14 17/03/2026
Հայաստան

Օմանում կկայանա արաբական երկրներում ՀՀ հավատարմագրված դեսպանների հավաք

Մարտի 17-19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։ ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ, ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։

 Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։

Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օմանում կկայանա արաբական երկրներում ՀՀ հավատարմագրված դեսպանների հավաք